Ամերիկայի գավաթի խաղարկության մեկ քառորդի փուլում Արգենտինայի ընտրանին հեշտությամբ հաղթահարեց Վենեսուելայի արգելքն (4:1) ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ արդեն իսկ նրան է սպասում Էկվադորի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով առավելության հասած ԱՄՆ-ի ընտրանին: Արգենտինացիներից մրցակցի դարպասը գրավել են Իգուաինը (երկու), Մեսին ու Լամելան: Նշենք, որ մինչև այժմ Արգենտինայի ընտրանին տասնչորս անգամ գրավել է մրցակիցների դարպասը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ